ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վերջին՝ 27-07-2017  հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Կառավարության ղեկավարը հայտարարագրել է 4 բնակարան և մեկ ամառանոց:

Որպես շարժական տրանսպորտային միջոց նա հայտարարագրել է LEXUS LX 470 մակնիշի մեքենա:

8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք բաժնում պաշտոնյան հայտարարագրել է երեք ժամացույց: 

Արժեթղթերի շուկայում վերջինս ունի 50 միլիոն ՀՀ դրամին համարժեք արժեթղթեր:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են՝

112,000,000 ՀՀ դրամ, 3,630,000 ԱՄՆ դոլար, 850,000 Եվրո, 55,000,000 ռուբլի: 

Աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 3,968,573 ՀՀ դրամ:

Գույքը օտարելուց ստացված եկամուտը կազմում է 1,500,000 ՀՀ դրամ:

Ընդամենը հայտարարագրված է 5,468,573 ՀՀ դրամ:

Նշենք, որ սրան նախորդող հայտարարագրում, որը պաշտոնյան ներկայացրել է մի քանի ամիս առաջ՝ 16-02-201-ին, նա հայտարարգրել է ընդամենը 36,135,958 ՀՀ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:

Այս հայտարարագրում տվյալներ չկան նրա ձեռք բերած շարժական կամ անշարժ գույքի, արժեթղթերի և պաշտոնատար անձի հանձնած փոխառությունների մասին: