Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կեսդարյա պատմություն ունեցող համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 50 հազար բնակչի: Միջոցառման ժամանակ հյուրերին է ներկայացվել բժշկական կենտրոնի ստեղծման ու 50-ամյա գործունեության պատմությունը, որը յուրօրինակ հաշվետվություն էր կենտրոնի հաջողությունների ու ձեռքբերումների մասին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 50-ամյակի առթիվ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, անձնուրաց աշխատանքի և անբասիր գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել բժշկական կենտրոնի տնօրեն Արմինե Հարությունյանին: Համաբուժարանի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Native ads by Caramel
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տնօրենի ուղեկցությամբ նաև շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Պատասխանատուները նշել են, որ իրականացված հիմնանորոգման աշխատանքներն ու քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումներն էապես բարելավել են ինչպես աշխատանքային պայմանները, բարձրացրել մատուցվող բուժծառայությունների որակը, ինչի շնորհիվ զգալիորեն ավելացել է նաև համաբուժարանից օգտվող բնակիչների թիվը:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցել է նաև աշխատակիցների հետ: Օգտվելով առիթից՝ վերջիններն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը
17:24 - 16.Դեկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
21/10/18 17:36
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը
10/12/16 19:06
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին
11/10/15 20:33
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված գալա համերգին
21/10/18 23:58
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին
26/05/17 20:59
Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
29/03/19 13:25
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
07/12/18 12:17
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը
13/10/18 14:13
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը
26/05/18 17:02
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
21/10/17 22:25
Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին (լուսանկարներ)
30/07/17 13:53
Վիգեն Սարգսյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացման հանդիսավոր արարողությանը
Ամենադիտված
Լրահոս
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային