Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտոգողությունները բացահայտվել են: Օրերի տարբերությամբ մարզերում մի քանի մեքենա էին գողացել, թիրախը սովետական արտադրության մեքենաներն են եղել: Գողացված մեքենաներից մեկն ավելի ուշ հայտնաբերվել է Մեծամոր քաղաքում, սակայն, ամբողջությամբ թալանված վիճակում:

Պարզել է՝ գողությունները կատարել է Երեւանի բնակիչ, 24-ամյա Արսեն Մանուչարյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական ցուցմունք:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: