Նոյեմբերի վերջին այդ ճակատագրական երեկոյի ընթացքում փոքրիկ աղջկա մայրն իր մոտ էր կանչել իր երիտասարդին՝ Ջալենին, և հանձնարարել նրան հոգ տանել Ջեյդայի մասին, հագցնել նրա գիշերազգեստը, պառկեցնել քնելու, գրում է New York Post-ը:

Ջալենը սկսել էր կատարել հանձնարարությունը, սակայն Ջեյդան չէր ենթարկվել անծանոթ տղամարդուն և կամակորություն էր արել: Գործընթացը երկար է ձգվել, և Ջալենը ցույց է տվել իր իսկական էությունը: Նա երեխային բռնել է, գցել գետնին, ապա հարվածել նրան մահճակալին: Երբ նա փորձել է բարձրացնել աղջկան, նա անգիտակից է եղել:

Հիվանդանոցում Ջեյդան այդպես էլ գիտակցության չի եկել և մի քանի օր անց ստացած վնասվածքներից մահացել: Կարլ Ջանկշենի ոստիկանության պետ Դելմար Հաազն ասում է, որ աղջկա մայրը քննության ընթացքում լրիվ արդարացվել է:

Միսսուրիի նահանգի Կարլ Ջանկշենից Ջալեն Վադենը մեղադրվում է երկրորդ ծանրության աստիճանի սպանության և Ջեյդա Կայլի հանդեպ ֆիզիկական բռնության համար: Առայժմ պարզ չէ, նա փաստաբան վարձե՞լ է և պաշտպանվելո՞ւ է դատարանում:

Աղբյուր` Փաստինֆո