ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 03:44-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի 6-րդ փողոցում այրվում է վագոն տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:29-ին: Այրվել է «Նոյեմբերյանի անտառտնտեսության» Կողբի մասնաճյուղին պատկանող պահակատունը՝ ամբողջությամբ (15 քմ):