Այս կամ այն խնդրի շուրջ մտորելիս կամ քննադատության տեղիք տվող հարցեր շոշափելիս սովորաբար ընդունված է քննադատությունների սլաքն ուղղել իշխանական վերին մակարդակներում գտնվողների ուղղությամբ, ինչը, ճիշտ է, շատ դեպքերում արդարացված է լինում, բայց որոշ դեպքերում էլ` ոչ այնքան:

Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել «Գարդասիլ» կոչվող չարիքը, որի շուրջ եռացող կրքերը ժամանակի հետ միայն է՛լ ավելի թեժանալու միտումներ են դրսևորում, քանի որ հետզհետե պարզ է դառնում, թե ինչպիսի իրական վտանգներով է հղի չափահասության տարիքը չգերազանցած երեխաներին սրանով պատվաստելը: Ու չնայած նույն առողջապահության նախարարությունը ճիգ ու ջանք չի խնայում` մարդկությանն ապացուցելու, որ դրսի ցուցումով Հայաստան բերված ու ազգիս վզին ամեն գնով փաթաթվող այս պատվաստանյութը մարդկության կողմից երբևիցե ստեղծված մեծագույն բարիք է, սակայն հենց միայն համաշխարհային փորձը նկատի ուենալով` կարող ենք ասել, որ «Գարդասիլն» իսկական չարիք է: Ասվածի վառ ապացույց կարելի է համարել նույն Կոլումբիայում հարյուրավոր կանանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաները. նրանք պահանջում են 160 մլն դոլարի փոխհատուցում իրենց պատճառած առողջական խնդիրների, բազմաթիվ պրոբլեմնեի դիմաց, որոնց պատճառը այդ անիծյալ «Գարդասիլն» է:

 

Պարզվում է` «Գարդասիլը» Հայաստան բերելու ու դրանով մեր երեխաներին պատվաստելու փայլուն գաղափարը պատկանում է ներկայում ՀՀ առողջապահության փոխնախարար աշխատող, իսկ անցյալում համաշխարհային բանկում կարիերա արած Սերգեյ Խաչատրյանին: Իսկ Խաչատրյանի ներշնչանքի աղբյուրն էլ, ըստ էության, հանդիսացել, է այն գրանտի ծավալները, որոնք տրադրվել են նրան հատուկ Հայաստանի ազգաբնակչությանը թունավորելու, բզկտելու համար` ընդամենը 178 000 դոլար կամ ինչպես ասում են, դրան համարժեք դրամ: Այսինքն` մարդն իր փողի թանկագին խաթեր համար հայաստանով մեկ ձեռնամուխ է եղել անչափահաս երեխաների «բուժմանը»:

Համաձայնե՛ք` գտնել գրանտակերության ցինիկ օրինակ հանդիսացող այս դեպքին որևիցե արդարացում ուղղակի անհնար է: Փաստորեն` ժողովրդին վերածել են առուծախի առարկայի, ու մարդկանց ճակատագրերի հաշվին ինչ-որ մի չինովնիկ փորձում է ռեալ կյանքում նյութականացնել հարուստ ապրելու մասին իր ունեցած ֆանտազիաները…
Ի ցավ սրտի, սա ևս մեկ անգամ բացահայտորեն ի ցույց է դնում պետական կառավարման համակարգում ներկայումս ստեղծված այն աղետալի մթնոլորտը, որի մասին շարունակաբար խոսվում է ու գրվում: Մի բան է, երբ այս կամ այն հասարակական կազմակերպությունն է դրսից ուղարկվող գրանտների հաշվին այստեղ ջանում ինչ-ինչ ծրագրեր իրականացնել, և բոլորովին այլ բան, երբ գրանտակերի հոգեբանության համախտանիշով վարակաված է լինում հատկապես պետական համակարգը` այդ իրողությունից բխող բոլոր վատթարագույն հետևանքներով հանդերձ:
Փոխնախարար Խաչատրյանն ազգային անվտանգությունն է փաստացի առևտրի առարկա դարձրել:

Հարց` ո՞վ կբռնի նրա ձեռքը…

 

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ