«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը՝ «բնակչության փողերը տուն տանելու» եւ ներվելու մասին, շարունակում է մնալ քննարկումների հիմնական թեման: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տված համայնքապետերին իրենց արարքը ներվել է: «Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել:

Իսկ այսուհետեւ-ի հետ կապված' նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին»,- պնդել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ հստակ մատնանշվել են խախտում կատարողները, սակայն նրանք չեն պատժվել, Կոստանյանն արձագանքեց. «ՀՅԴ խմբակցության ղեկավարից խնդրում եմ' ճշտեք՝ որ դեպքն է: Եթե որեւէ կուսակցություն կամ անհատ գտնում է, որ այստեղ կոնկրետ դեպքում տեղի է ունեցել չարաշահում, չի նշանակում, որ անպայմանորեն դա հանցագործություն է»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։