Կառավարությունը Տավուշի և Լոռու մարզերում գտնվող որոշ տարածքներ կճանաչի գերակա շահ և կհանձնի «Բարձրա­­վոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը: 
 
Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: 
 
Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով  Տավուշի և Լոռու մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատ­կանող տարածքները ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և այն հանձնել «Բարձրա­­վոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:
 
Հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցվելու են էլեկտրահաղորդման գծի համար անհրաժեշտ  հենարաններ և այդ տարածքները համարվելու են  անվտանգության գոտիներ, իսկ հողատարածքների ձեռքբերման ընտրություն, ըստ կառավարություն ներկայացված հիմնավորման, իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ:
 
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման են հանձնվել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: 
 
Այս քայլով «Տաշիր Կապիտալ»-ը փորձեց «ԲԷՑ»-ում հավելյալ ներդրումների երաշխավորությամբ հանդես գալ:  
 
Հավելենք, նաև, որ «Տաշիր» ընկերությունը գտնվում է Սամվել Կարապետյանի բիզնես գործընկերոջ՝ վարչապետ Կարապետյանի ուշադրության կենտրունում, ինչի շնորհիվ այս ընկերությանը հաջողվում է օգտվել այնպիսի արտոնություններից, որոնք շատ այլ ընկերությունների համար անհասանելի են: