«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը դեկտեմբերի 20-ի գիշերը դադարեցրել է հացադուլը: Պատճառն այն է, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ թոքաբորբ է հաստատվել:

Նշենք, որ նախօրեին Ավագյանը բժշկական կենտրոնում հետազոտվել էր, նրա մոտ թոքաբորբ էր կասկածվում:

Այժմ հացադուլը շարունակում է նախաձեռնության անդամներից միայն Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ արդեն չորրորդ օրն է, ինչ ԵՊՀ լսարաններից մեկում վերսկսվել է մոտ մեկ ամիս առաջ դադարեցված հացադուլը։ Երիտասարդներները պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Դավիթը նշել էր, որ թեև իրենց ընկերները հացադուլ չեն անում, սակայն դրսում քայլեր են ձեռնարկում հետագա պայքարի համար: Իսկ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կրթության և գիտության և Պաշտպանության նախարարությունները չեն լուծել տարկետման հարցը: