Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարեւորելով տեղի ունեցած ակտիվ եւ բովանդակալից քննարկումները:

Native ads by Caramel
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ: