Ադրբեջանի ոստիկանությունում ահազանգ է ստացվել Բաքվի երկաթգծային կայարանում պայթուցիկի առկայության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ, սկսվել են պայթուցիկի որոնումները: Դրանց մասնակցում են նաև հատուկ պատրաստություն անցած շները:

Կատարվածի առնչությամբ դադարեցվել է տոմսերի վաճառքը: