«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մոտ երկու տարի չարաղետ վթարի պատճառով կալանավայրում անցկացրած, ապա եւս երկու տարի բաց ռեժիմով պատիժը կրած հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը լիովին ազատվեց պատժի կրումից այս տարվա մարտին։

Եվ անմիջապես մեկնեց արտերկիր։ Տեւական ժամանակ լուր չկար նրանից, թե ինչով է զբաղվում՝ արդյոք վերսկսե՞լ է ստեղծագործել, հանդես գալ։

Երեկ նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեց առաջիկա համերգի աֆիշը, որն ազդարարում է, որ փետրվարի 3-ին սիրված դերասանը հանդես է գալու «Իմ կիսատ թողած երգը» ծրագրով՝ Լոս Անջելեսի հայտնի համերգասրահներից մեկում»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում