Այսօր մամուլում հրապարակում կար, թե իբր 1992-94 թվականների պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած զորաջոկատները փախել են՝ տարածքներ զիջելով թշնամուն: Գրում են, թե իբր դա լսել են արցախցիներից: Հրապարակմանն արձագանքել են հարյուրավոր ազատամարտիկներ՝ 5-րդ բրիգադի մարտիկներ, ԵԿՄ կառույցների պատասխանատուներ, այդ թվում՝ շատերն Արցախից: Ստորեւ առանց մեկնաբանության ներկայացնում ենք ազատամարտիկներից մի քանիսի արձագանքը:

Սանասար Գյուրջյան, պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտի շրջանի հրետանու պետը.
- Հյուսիսային թեւի գյուղերն ազատագրելիս Մանվել Գրիգորյանն օգնել է, պաշտպանել է, ազատագրել է, ի՞նչ չի արել: Առանց հիմնավորելու չի կարելի նման բաներ ասել: Արցախում բոլորը սիրում եւ հարգում են Մանվել Գրիգորյանին: Նա դաշտային հրամանատար էր, հերոսն է մեր ազգային, նման բան չկա . բոլորն էլ գնահատում են: Այսօր էլ միշտ այցելում է իր ազատագրած տարածքները, հանդիպում բնակիչներին: Մյուս հրամանատարներից էլ ո՞վքեր են գալիս, մտնում իրենց ազատագրած գյուղերը: Էլ ո՞վ է նման բան անում Մանվել Գրիգորյանից բացի: Մանվել Գրիգորյանը ոչ թե հանձնել է, այլ ազատագրել է Մարտակերտի շրջանի տասնյակ գյուղեր:

Օհան Գեւորգյան, 5-րդ բրիգադի ազատամարտիկ, փոխգնդապետ.
- Մարտակերտն ու հարակից տարածքները՝ Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ, Մեծ Շեն, Տոնաշեն, Չայլուներ… Այս բոլոր տարածքներն ազատագրվել են Զորավար Մանվել Գրիգորյանի եւ իր ղեկավարած 5-րդ բրիգադի շնորհիվ
Մանվել Գրիգորյանի ղեկավարած կազմավորումների չափ տարածք չի պաշտպանել եւ ազատագրել ոչ մի այլ կազմավորում: Մանվելի ղեկավարած բրիգադն է պաշտպանել ու ազատագրել ոչ միայն Մարտակերտն, այլեւ՝ Հադրութը, Ֆիզուլին: Ով որ հաչում է հաղթանակած զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին, թուրքի պատվեր է կատարում, դավաճան է, հայանուն թուրք է, թուրքի շինած է: Նա խոսում է հարյուրավոր զոհերի, հազարավոր հաշմանդամների, տասնյակհազարավոր ազատամարտիկների հասցեին: դա կամ թուրք է, կամ թուրքի պատվեր կատարող:

Վլադիկ Խաչատրյան, Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար, գեներալ.
-Ինչ որ մի թերթի գրածը հի՞մք է: Այդպիսի բան չի եղել: Քաղաք Մարտակերտ Մանվել Գրիգորյանի բրիգադը եկավ բախտորոշ ժամանակաշրջանում, կրկնում եմ՝ բախտորոշ ժամանակաշրջանում, եւ նրա զբաղեցրած մարտական դիրքերը պահվել ու պահպանվել են: Երբ հակառակորդը կենտրոնացրել էր հսկայական մարդուժ եւ տեխնիկա, Մարտակերտը օրհասական վիճակում էր, մեզ հենց Մանվել Գրիգորյանը օգնության հասավ: Ընդհակառակն ազատագրել է, հենց այդ նույն բրիգադը հաղթանակներ է տարել այդ ուղղությամբ: Հակառակորդի հարձակումները կարողացել են կասեցնել ու հետ շպրտել: Իսկ հոդվածագիրը եթե ճիշտ լիներ, եթե աղբյուր ունենար, կնշեր, թե այդ որ արցախցին է ասել, թե իբր Մանվել Գրիգորյանը տարածքներ է հանձնել: Կամ թող ճշտեր տեղեկությունը, նոր հրապարակեր: Իրականում արցախցիները երախտապարտ են եւ լավ են հիշում գեներալ Մանվել Գրիգորյանի ծառայությունը:

Հայրապետ Կարապետյան, (Սարիկ) Էջմիածնի գումարտակի հրամանատար, գնդապետ.
- Լկտի սուտ է այն պնդումը, թե արցախցիները չգիտեն իրական պատմությունը: Արցախցիները երախտապարտ են, եւ եթե թերթոնի խմբագիրը կամ կեղծանունավոր թղթակիցը չալարեն ու հետույքը կտրեն բազմոցից, գոնե մի անգամ լինեն Արցախում, զրուցեն ժողովրդի հետ, կհամոզվեն, որ Արցախի բնակչությունը հարգում ու սիրում է հողահավաք զորավար, հաղթող զորավար Մանվել Գրիգորյանին: Այ անթասիբներ, թուրքի ջրաղացին եք ջուր լցնում, դուք ինչ կենսագրություն ունեք, որ Մանվել Գրիգորյանի անունն եք տալիս, փորձում եք արցախցիներին էլ վարկաբեկել: Այդ սուրբ ժողովուրդը, երախտապարտ ժողովուրդը քո եւ պատվիրատուներիդ բերանը կփակեն, եթե փորձես Արցախում իրենց զորավար Մանվելի հասցեին վատաբանել: Ես առնվազն տասը տարի գեներալի հետ եմ եղել, եւ չի եղել որեւէ ուղղություն, որ թեկուզ մեկ սանտիմետր նահանջենք, ընդհակառակը՝ միշտ առաջ ենք գնացել, ազատագրել:

Յուրա Օհանյան, ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահ.
- Ինչպե՞ս կարող է կենսագրություն չունեցող մարդը, իրենից ոչինչ չներկայացնող մարդը փորձել արտահայտվել արցախցիների անունից, փորձել վարկաբեկել սիրված գեներալին: Աշխարհը լրի՞վ շուռ է եկել: