Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բացվել է մարզի ամենամեծ արևային կայանը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին SPRING PR ընկերությունից, արևային էլեկտրական կայանն ունի 150 կՎտ դրվածքային հզորություն, որի տարեկան արտադրված էլեկտրաէներգիան կազմում է 208.000 կՎտ ժամ: Գործարկման արդյունքում Արևային էլեկտրական կայանը կխնայի ամսական միջինում 745 հազար ՀՀ դրամ և 7.2 տոննայով կնվազեցնի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ*ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, որը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում արևի ինտենսիվությունը միջինում:

Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը տեղակայվել է «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում, կայանի ֆինանսավորումը կատարվել է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության կողմից KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով: