«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն անձանց և կազմակերպությունների նոր ցուցակը, որոնց նկատմամբ կտարածվեն սահմանափակող պատժամիջոցները: Այս անգամ պատժամիջոցներ են կիրառվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գողական շրջապատի նկատմամբ:

Ցուցակում ընդգրկված են գողական աշխարհը ներկայացնող 10 անձինք և երկու կազմակերպություններ: Ցուցակում Զախարի Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյ, Լաշա Շուշանաշվիլիի՝ Լաշա Ռուստավսկի, Ալիմժան Տախտախունովի՝ Տայվանչիկ և այլոց կողքին հայտնվել է նաև Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Պատժամիջոցների տակ հայտնված երկու կազմակերպությունները ևս կապվում են նրա հետ՝ Սոչիի «Վեսնա» հյուրանոցը և «Նովի Վեկ» Մեդիա ԲԲԸ-ն:

Հիշեցնենք որ Ռուբեն Թաթուլյանը Կարեն Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամ է, մի ակումբ, որը իբրև թե պետք է միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեր Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում