2016 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղամավան համայնքն ունեցավ նոր ղեկավար: Համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացրել է համայնքի բարեկարգմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ, ճանապարհների հարթեցումից մինչև գիշերային լուսավորության ցանցի անցկացում։ 

«Արդեն մեկ տարի է ինչ ղեկավարում եմ Գեղամավան համայնքը։ Այս ընթացքում համայնքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել։ Համայնքի երեք թաղամասում կառուցվել են փողոցային լուսավորության ցանցեր։ 2018 թ-ին շարունակելու ենք փողոցային լուսավորության աշխատանքները։ Ամբողջությամբ վերանորոգվել է գերեզմանատան ճանապարհը, ցանկապատում է  կատարվել, ինչպես նաև էլեկտրաֆիկացվել է տարածքը»,- ասաց համայնքապետ Սաղաթելյանը։