Այսօր՝ դեկտեմբերի 23-ի առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, և Վրաստանի Կոբի գյուղում՝ սարի անցումներում ձյան արգելափակման մեջ հայտնված քաղաքացիները տեղեկացնում են, որ մի քանի օր է, վրացական կողմից ձյան մաքրման աշխատանքներ չկատարելու պատճառով 2 տասնյակից ավելի հայկական բեռնատարներ ու թեթև մարդատար ավտոմեքենաներ հայտնվել են անելանելի վիճակում։