ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 00:09-ի սահմաններում քամուց վնասվել է 15-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը (մոտ 100 քմ) և 10-րդ փողոցում գտնվող Ալբերտ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ):

Գյուղապետարանի կողմից կազմվել է հանձնաժողով՝ վնասի չափերը պարզելու նպատակով: