«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ և դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը:

 

Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է:

ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաև նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը և ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում