«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախորդ օրը Հայաստան է ժամանել «Սոչիի նայող» Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, ում նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի 10 «օրենքով գողերի» ցանկում։

Նա «Մարիոթում» հանդիպումներ է ունեցել օլիգարխիկ շրջանակների, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրների, նա այնքան նեղսրտած չի եղել Պետդեպի պատժամիջոցներից, որքան դրանց հետ կապված հայաստանյան արձագանքներից, ինչը չի թաքցրել:

Հիշեցնենք, որ Թաթուլյանը կառավարությանն աջակցող Ներդրումների ակումբի անդամ էր, սակայն նախօրեին կառավարությունը հայտարարեց, որ անդամ չէ, իսկ ԱԳՆ-ից նրան հատկացված դիվանագիտական անձնագրի առնչությամբ ԱԳՆ-ն մինչ այս պահը բացատրություն չի տվել, թե ինչու է տրամադրվել:

«Ռուսաստանում, Սոչիում, Հայաստանում… էսքան հայերի համար անում եմ, ըստեղի մամուլում մենակ քննադատվում եմ»,- դժգոհել է Ռոբսոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում