Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց քաղաքական տարին և նշեց, որ, խոշոր հաշվով, քաղաքականությունը Հայաստանում մահացած կարելի է համարել. «Քաղաքականությունը ցանկացած երկրում մահացած են համարում այն ժամանակահատվածից, երբ  սկսվում են կեղծվել կարևոր միջոցառումները, և այս առումով կարելի է ասել, որ արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր երկրում քաղաքականությունը մահացած է: Մյուս կողմից՝ հասարակությանը քաղաքական պրոդուկտ առաջարկելու շանս չկա, քանի որ ամենուր պարզ առևտրային գործարքներն են»:Картинки по запросу Հակոբ Բադալյան

Անդրադառնալով հասարակության արժեհամակարգային խնդիրներին՝ Բադալյանը նկատեց, որ երբ քաղաքացին տեսնում է, որ որևէ այլ լծակով հնարավոր չէ փոփոխությունների հասնել, ստիպված՝ դիմում է արմատական գործողությունների, որոնց հանգուցալուծումը, սակայն, նորից շահեկան է դառնում իշխանությունների համար. «Մենք տեսնում ենք, որ նման դեպքերում էլ ամենաքիչը տուժում է նույն իշխանությունը: Լարված իրավիճակներից իշխանությունն է շահած դուրս գալիս, քանի որ բոլոր ռեսուրսները հենց իրենց ձեռքում են և, հետևաբար, այս առումով՝ մեզ մոտ պարզապես քաղաքական ճգնաժամ է»:

Բադալյանն, ընդհանրացնելով 2017 թվականն՝ առանձնացրեց նաև 2018 թվականին սպասվող միակ քաղաքական գործընթացը՝ քաղաքական վերադասավորումները, և նշեց. «Եթե նայենք, թե ովքեր են խոսում Սերժ Սարգսյանին 2018 թվականին վարչապետի պաշտոնում տեսնելու իրենց ցանկության և նրա անփոխարինելիության մասին, ապա կտեսնենք, որ նման հայտարարություններ անողները, կամ՝ ավելի ճիշտ՝ քարոզողները, ՀՀԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներն են, ովքեր իրենց քաղաքական ապագան առանց Սարգսյանի չեն պատկերացնում: ՀՀԿ-ի ստաժավորներն առանց Սարգսյանի էլ իրենց քաղաքական ապագան կդասավորեն, ավելին՝ նրանց համար Կաապետյանն ավելի նախընտրելի թեկնածու է»:

Խոսելով 2018 թ.-ի ապրիլին սպասվող աժիոտաժի մասին՝  Բադալյայանն ասաց, որ կան որոշ հիմքեր՝ պնդելու, որ Սերժ Սարգսյանը նույնպես վարչապետի պաշտոնում տեսնում է Կարեն Կարապետյանին. «Սերժ Սարգսյանը մշտապես օլիգարխների հետ խոսելու խնդիր է ունեցել, ինչը չունի Կարեն Կարապետյանը: Եվ քանի որ վարչապետը պատասխանատու է հենց երկրի տնտեսության համար, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը չցանկանա կրել այդ տնտեսական պատասխանատվությունը՝ դա թողնելով Կարապետյանին: Չէ՞ որ ակնհայտ է, որ տնտեսության համար փող է պետք, ոը մեր երկրում չկա, այդ ցանկալի փողը կա Ներդրողների ակումբում, որի անդամներից է, օրինակ, վարչապետ Կարապետյանի մտերիմ՝ ՍամվելԿարապետյանը»,-ասաց նա:

Վերջում քաղաքական մեկնաբանը չբացառեց նաև 2018 թվականին ընդառաջ սցենարային այլ լուծումներ՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկնում նաև անսպասելի և շրջադարձային որոշումներ կայացնելու իր յուրահատկությամբ: 

Աղավնի Սուքիասյան