Դեկտեմբերի 29-ին' ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունն «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 6-ից 14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ ներկա գտնվելու «Ամանորի Տարի հացի խորհուրդը» խորագիրը կրող հետաքրքիր հանդիպմանը, որի ընթացքում «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի անդամները (գեղ. ղեկ.՝ Գայանե Աբելյան֊ Բադալյան) կներկայացնեն Նոր տարվա հայկական սովորույթներն ու երգերը:

Միջոցառումը խումբը կմեկնարկի մոմերով և ծիսական «Հա ցնծացե՛ք» երգով, իսկ հետո բոլոր փոքրիկներին սպասվում են անակնկալներ:

Այս և շատ այլ ամանորյա հետաքրքիր պատմություններով փոքրիկների հետ կկիսվեն «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի անդամները:

Երեխաներին խնդրում ենք չմոռանալ բարձերը՝ սրահում հարմարավետ տեղավորվելու համար: