Հաշված օրեր են մնացել Նոր տարվան: Ոմանք հավատում են Ամանորի հրաշքին, ոմանք՝ ոչ, ոմանք հավատում են Ձմեռ պապի գոյությանն ու սպասում իրենց ցանկության իրականացմանը, ոմանք էլ թերահավատորեն են մոտենում:

ԼՈւՐԵՐ.com-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու արդյոք նա հավատո՞ւմ է Ամանորի խորհրդանիշ հանդիսացող Ձմեռ պապին և ի՞նչ է խնդրելու նրանից:

«Ձմեռ պապին ի՞նչ պետք ա տա մեզ: Երեխա ժամանակ խաբեցին Ձմեռ պապիով, որ էս օրն ընկանք»,- ասաց պարոն Մովսիսյանը:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է ցանկանում Ձմեռ պապից, պարզվեց՝ նախկին պատգամավորի խնդրանքն ուղղված է հայ ժողովրդի համար. «Ձմեռ պապիկին ի՞նչ պետք ա ցանկանանք, Ձմեռ պապին ի՞նչ պետք ա տա: Ցանկանում ենք, որ մեր հայ ժողովրդին առողջություն, հաջողություն լինի, վսյո՛»:

Սոնա Հարությունյան