«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց, որտեղ և հայտարարել է անժամկետ հացադուլ: Այս մասին մասին տեղեկանում ենք «Սասնա ծռեր» խմբավորման համակիրների տարածաց գրություններից:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նշելով, որ Խանդոյանի մոտ հայտնաբերվել է արգելված իր, որի պատճառով էլ տեղափոխվել է պատժախուց: