ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի ղեկավարել Քննչական կոմիտեն:

Այս մասին  տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը' ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը: