ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 31-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում հայտնաբերվել է ռումբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԻՆ-ից, լրացուցիչ հայտնում են, որ ահազանգի հետքերով մեկնելուց հետո տեղում ռումբ չի հայտնաբերվել: