Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

shamshyan.com-ի տեղեկացմամբ, պայթյունի հետևանքով գյուղապետարանի շենքն ամբողջովին վերածվել է ավերակի և այն արդեն ոչ պիտանի է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի ներսի պատերը, վնասվել առաստաղը: