Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի 30 VP 500 համարանիշի, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արթուր Մովսիսյանի վարած ГАЗ 22 171 մակնիշի 03 ՕՏ 681 համարանիշի և Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Ավոյանի վարած Opel Vectra մակնիշի 09 SS 532 համարանիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Ա, Մովսիսյանը, Ա. Ֆարիզյանը և վերջինիս ուղևորներ, Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մովսիսյանն ու 25-ամյա Վաչագան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում: