Սաուդյան Արաբիայում ձերբակալել են 11 արքայազնների այն բանից հետո, երբ նրանք հավաքվել են թագավորական Կասր ալ-Խոկմ պալատում՝ բողոքելու կոշտ տնտեսական միջոցների դեմ, որոնք ներմուծվել են Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հրամանով: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Ըստ հրամանի՝ ենթադրվում է, որ դադարեցվում են արքայազնների հաշիվների վճարումները կոմունալ ծախսերի՝ ջրի և էլեկտրականության համար:

Արքայազնները նաև հայտարարել են, որ ցանկանում են ստանալ դրամական փոխհատուցում իրենց բարեկամին մահապատժի դատապարտելու համար:

Կասր ալ-Խոկմի անվտանգությունը նրանց հրամայել է լքել պալատը, սակայն երբ նրանք հրաժարվել են, նրանց բանտ են ուղարկել: