Այսօր, հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի բնակիչ 55-ամյա Կառլեն Մարկոսյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում հայտնի Աղայա սարամասից: Տավուշի մարզի ոստիկանները մեկնել են սամարաս, որտեղ արդեն դեպքի վայրում պարզել են, որ նրան մահացու հրազենային վնասվածքը պատճառել է Իջևան քաղաքի Անկախության փոխոցի բնակիչ 22-ամյա Սեյրան Մատինյանը: Արդեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատարյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Մատինյանն ու Կ. Մարկոսյանը ապօրինի որս անելիս են եղել: Իսկ Ս. Մատինյանը մահացածի եղբոր խնամու տղան է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Մատինյանը ինքնակամ ներկայացել է Իջևանի ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք «ԻԺ-26» տիպի երկփողանի որսորդական հրացանը:

Մանրամասները`այստեղ