Սիրիայում ութ օրվա ընթացքում զոհվել է հինգ բրիգադային գեներալ: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով զինված հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող WarJournal Telegram-ալիքը:

Ալիքի տեղեկություններով՝ կիրակի մահացել է Սիրիայի ցամաքային զորքերի բրիգադային գեներալ Հայդեն Հասանը: Նա ծանր վնասվածքներ է ստացել մի քանի օր առաջ Դամասկոսից հյուսիս-արևելք ընկած Հարաստա սիրիական քաղաքում ռազմաբազայի համար ընթացող մարտերի ընթացքում:

Հունվարի 3-ին հաղորդվել է ևս մեկ գեներալի մահվան մասին: Իբրահիմ Յունուս Դարբահը նույնպես մահացել է Հարաստայում մարտերի հետևանքով: