ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի Огонёк սրճարանում, ինչի հետևանքով սպանվել են տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը:

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է. նա 33-ամյա կազակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն: