Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի մի քաղաքացու, ով հունվարի 7-ին կոտրված շշով ծանր վնասվածքներ է հասցրել իր խանութ այցելած հաճախորդին և դիմել փախուստի:
 
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Ադրբեջանցու խանութ այցելած 40-ամյա պետերբուրգցին պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, ձեռքի, աղիքի բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Ադրբեջանի 29-ամյա քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ:
 
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի ոստիկանությունը որոնում է նաև Ադրբեջանի քաղաքացի Ալի Մուստաֆաևին, ով դեկտեմբերի 25-ին դանակահարել էր ՌԴ քաղաքացուն և փախուստի դիմել:
 
Ադրբեջանցին իրեն պատկանող Range Rover մեքենայով բախվել էր երեխաներ տեղափոխող ավտոբուսին, ապա վիճաբանել ավտոբուսի վարորդի հետ, ինչի ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել էր նրան և փախուստի դիմել: