Shamshyan.com-ը գրում է.

Այսօր կեսօրին Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:

Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին: 

Ինչպես ավելի վաղ  տեղեկացրել էինք, այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: 

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկներով: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել էին BMW X 6 մակնիշի 7270-17- HV տրանզիտ համարանիշի և Toyoto Corola մակնիշի 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ, 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: