«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:

Հերթը Արփինե Հովհաննիսյանինն է, որին, ըստ «չար լեզուների», ընդառաջում է ամերիկացի դեսպան, հայախոս Ռիչարդ Միլզը: Ասում են' գնալուց առաջ նա փորձում է «գեղեցկուհի» Արփինեին տեսնել ԱԺ նախագահի է՛լ ավելի «գեղեցիկ» աթոռին, եւ չի բացառվում, որ այդ մասին նա «բարեխոսի» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

Սակայն խորհրդարանական մեր աղբյուրները ոչ միայն ասում են, այլեւ միանշանակ պնդում են, որ խորհրդարանի այժմյան խոսնակ Արա Բաբլոյանը մնալու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում