«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը:

«Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»:

Այս խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում