Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Իմադ ալ Ալյամին, հիվանդանոց է տեղափոխվել գլխի հրազենային վիրավորումով: Հունվարի 9-ին այս մասին հայտնել է Sama News պորտալը:

Ինչպես հայտարարել է իսլամիստների պաշտոնական ներկայացուցիչ Ֆաուզի Բարխումը, խոսքը դժբախտ պատահարի մասին է: «Ալ Ալյամին սեփական տանն ստուգել է անձնական զենքը եւ պատահաբար կրակել է իր վրա»,- ասել է նա: Ստացված տեղեկատվությամբ՝ բժիշկները վիրահատություն են կատարել, սակայն հիվանդի վիճակը մնում է օրհասական:

Տակավին 2007 թվականին Իսրայելը Իմադ ալ Ալյամին ներառել է իսլամիստների վերնախավի՝ ֆիզիկական ոչնչացման ենթակաների ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: