«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետևանքով: Մեղավորը «Ճըվճվ» Արոյի որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից: Լրատվամիջոցներն անընդհատ շոշափում են «Ճըվճվ» Արոյի անունը, այնինչ մարդը մահացել է: Իսկ անընդհատ հասարակական կարգը և երթևեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» է միշտ իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից: Ասում են՝ ամեն անգամ, երբ թոռը ավտովթարի է ենթարկում մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնում: Իսկ գազի Կոլյան՝ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների' պետությանը մուծվող հարկերը որևէ մեկը հաշվե՞լ է: Չար լեզուներն ասում են, թե ամեն չորսից մեկի հարկը հազիվ է տալիս՝ գազի կորուստ ձևակերպելով:

Գլուխը՝ քարը, ուրիշի միլիոնները չհաշվենք, ուղղակի այդ միլիոններով թոռների համար ավտոմեքենաներ է գնում ու չարիք դառնում հասարակության համար:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության, Նիկոլայ Գաբրիելյանի մյուս թոռը՝ Սարգիսի եղբայր Սերժը, հետախուզման մեջ է կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում