ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ Վարդենյաց լեռնանցքը բաց է: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը սպասվում են տեղումներ:

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: