«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը:

Որպես ֆորմալ հիմնավորում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, և որի արդիականացման համար հարյուր միլիոն դոլարների միջազգային վարկեր են ծախսվել, կարող է հանձնվել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը:

Եղանակային պայմանները բավական հաջող են ծրագրի համար՝ տեղումների քիչ լինելը հուշում է, որ այս տարի ևս կարող է երաշտ լինել, ինչի մեղքը կբարդվի վատ կառավարման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: