Ադրբեջանը նոր ժամանակակից զինատեսակներ կգնի։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականի ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրների քննարկմանը նվիրված կառավարության խորհրդակցության ժամանակ, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Native ads by Caramel
Նա նշել է, որ ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական բազան:

«Անհրաժեշտ միջոցները տրամադրվում են և կտրամադրվեն: Այդ թվում նաև անհրաժեշտ միջոցներ են հատկացվում նոր ժամանակակից զենքի գնման համար»,- հայտարարել է Ալիևը: