ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր «Արաբկիր» ԲԿ-ում երեխա է մահացել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել բժշկական կենտրոնից, որտեղից այն հաստատեցին. «2018 թվականի հունվարի 8-ին Արաբկիր ԲԿ է տեղափոխվել 2006 թվականին ծնված աղջիկ երեխա, ում մոտ ախտորոշվել  են նյարդաբանական և այլ խնդիրներ: Հունվարի 10-ին երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժին, որտեղ է այս գիշեր մահացել է»:

Հիվանդանոցից նաև հավելեցին, որ մահվան այս դեպքը որևէ կապ չունի վերջին շրջանում լայն տարածում գտած վիրուսային վարակների հետ, քանի որ երեխայի մահվան պատճառն այլ է: