Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցները հունվարի 10-ին, ժամը 13.50-ին, Բորյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գրիգոր Բ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության Չեչերսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից՝ ԲՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (գողություն) 3-րդ մասի մեղադրանքով: