Եվրամիությունը պլանավորում Է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում: Հունվարի 11-ին այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:

«Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել Է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման բնագավառում համատեղ ներդրման պլան: Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, ինչպես նաեւ հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից եւ Էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչեւ կիբեռանվտանգություն»,- ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը մտադիր Է նախագծում ներդնել 468 հազար եվրո: Եվս մոտավորապես նույնքան, ինչպես սպասվում Է, կներդնեն Եվրամիության անդամ երկրները: «Ամբողջությամբ վերցված՝ մինչեւ 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ»,- նշում Է ԵՀ-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: