Երկրապահ ուխտագնացներին այսօր մեծ ոգեւորությամբ ընդունեցին Արցախի հարավային, հարավ-արեւելյան ուղղության զորամասերում, մարտական հենակետերում:
 
Առանձնահատուկ խորհուրդ ուներ ծաղկադրումը, որ կատարվեց Արալեռի զորամասում: 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ոսոխի արկակոծումից կոտրվել էր այս զորամասի տարածքում դեռ 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի տեղադրած խարքարը: ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ արագորեն ոչ միայն այդ խաչքարը վերականգնվեց, այլեւ դրա կողքին կանգնեցվեց Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակն՝ իբրեւ ապացույց, որ հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են:
 
Մարտական հենակետերում զորավար Մանվել Գրիգորյանը հավաստիացնում էր, որ 1989-ից ցայսօր Երկրապահն Արցախում է, մարտական հենակետերում: Նա մատնանշեց, որ հայոց բանակն այքան ամուր ու հզոր է, որ դա գիտակցելով՝ թուրք ազերին զսպում է ախորժակը: Սակայն, ազատամարտի վետերան երկրապահների, երիտասարդ երկրապահների անունից նա հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում դարձյալ Երկրապահը հաշված ժամերի ընթացքում կհայտնվի առաջնագծում:
 
Զորամասեր այցից հետո, երբ ավագ ընկերներն այցելում էին հենակետեր, պատանի երկրապահ կամավորականներն էլ շրջում էին հոսպիտալներում, հիվանդանոցներում՝ բոլորին սիմվոլիկ նվերներ բաժանելով: