Toyota ընկերությունը ներկայացրել Է 1000-ձիաուժանոց հիպերքարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանումով, որը պատկերացում Է տալիս, թե ինչ ուղղությամբ կզարգանա ճապոնական մակնիշի մարզական ավտոմեքենաների շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսալոնում, որը կբացվի ընթացիկ շաբաթվա վերջին:

Նորույթը մշակել Է Toyota-ի մարզական ստորաբաժանումը՝ Gazoo Racing-ը: Ավտոմոբիլի կառուցվածքում օգտագործվել են TS050 Hybrid-ի մարզական նախատիպի բաղադրիչները, որը մասնակցում Է դիմացկունության մրցարշավների (WEC) աշխարհի առաջնությանը: Այդ թվում, մրցարշավային ավտոմեքենայից հիպերքարին բաժին Է հասել 2,4-լիտրանոց բենզինային թվին-տուրբո «վեցյակը», որը մտնում Է հիբրիդային ուժային կայանքի կազմի մեջ: Դրա միագումար հզորությունը 1000 ձիաուժ Է: GR Super Sport-ի մասին այլ տեղեկատվություն Toyota-ում չեն տրամադրել: