Հունվարի 8-14-ը եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն ուխտագնացություն իրականացրեց Արցախ աշխարհում։

Ուխտագնացները եղան հիվանդանոցներում, հոսպիտալներում, մանկապարտեզներում, դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում եւ իհարկե՝ սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում։ Առաջարկվող տեսանյութում ներկայացված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության այցը հյուսիսայի, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղության մարտական հենակետեր։

Երիտասարդ եւ քաջ զինծառայողների վճռականությունը կրկնապատկվեց տվյալ տարածքների ազատագրման կազմակերպիչ գեներալ-լեյտենանտի հայրենասիրական խոսքից։