ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սպիտակի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
 
Սպիտակի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: