Այսօր գումարվեց ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է 39 հարց:

Նիստի մեկնարկից անմիջապես հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների հետ կապված գնաճի վերաբերյալ մտահոգություններն, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ Նախագահի առաջարկները, որոշել է՝ «Հունվարի 23-ին, ժամը 11-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու թեմայով խորհրդարանական լսումներ»:

 

ԱԺ նախագահը խնդրեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաև այլ հանձնաժողովներին՝ կազմակերպել խորհրդարանական պատշաճ լսումներ՝ ապահովելով իրավասու և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: