Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքի հրշեջները հրապարակել են տեսանյութ, որտեղ սողանքը քշում-տանում Է Toyota Prius ավտոմեքենան: «Բեյսբոլ քաղաքային Prius-ով»,- ասված Է Instagram-ում տեսահոլովակի նկարագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տեսագրության հայտնվելուց շատ չանցած Համացանցում հայտնվել Է մի այլ տեսահոլովակ, որի հեղինակը, Mashable-ի տվյալներով՝ եղել Է այդ ավտոմոբիլի ղեկի առջեւ: Դատելով ըստ ամենայնի՝ նա չի տուժել:

«Հենց նոր բլրից ինձ քշեց-տարավ ջրի եւ ցեխի համատարած զանգվածը: Ամենուրեք քարեր Էին թափվում եւ ցեխ Էր հոսում: Հազիվ դուրս պրծա»,- գրել Է նա:

Անցյալ շաբաթ Հարավային Կալիֆոռնիայում հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել Է 20 մարդ: Մի քանի տասնյակ տներ ոչնչացվել են, ավելի քան 400-ը՝ տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: